X
Մենք սոց. ցանցերում

Շուշիի մայր տաճարը պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը՝ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշիի սուրբ Ղազանչեցոց տաճարի գմբեթի հեռացմանը, ասաց․

«Այսօր կարող ենք վերահաստատել և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության հարցը դարձել է նաև խաղաղ կարգավորման մաս»:

Ըստ Այվազյանի՝ պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը նախ և առաջ մարդու իրավունքների մասին է։ Եվ պատահական չէ, որ դեռևս այս տարվա փետրվարի 2-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցողներն այդ հարցին անդրադարձել են իրենց կոչով՝ ուղղված Ադրբեջանին։

«Իրենց նամակում նրանք հատուկ ընդգծել են, որ հոկտեմբերի 8-ին Սուրբ Ղազանչեցոց Մայր տաճարի թիրախավորված ռմբակոծության հետաքննության անհրաժեշտությունը և միևնույն ժամանակ նրանք կարևորել են մայր տաճարի վերականգնման գործում Հայ առաքելական եկեղեցու դերակատարումը,- նշեց ՀՀ արտգործնախարարը՝  նշելով, որ Ադրբեջանն այսօր անպատասխան է թողել ՄԱԿ-ի փորձագետների կոչը:

«Պետք  է հստակ նշեմ, որ Շուշիի Մայր տաճարը, որը հանդիսանում է հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը, պետք է մնա Հայ առաքելական եկեղեցու պաշտամունքի վայր»,-հավելեց Այվազյանը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս