X
Մենք սոց. ցանցերում

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ առաջիկա ընտրություններին կմասնակցի միայնակ․ Լիլիթ Մակունց

«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ առաջիկա ընտրություններին կմասնակցի միայնակ՝ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ:

Նրա խոսքով՝ ՔՊ-ն ընտրություններին կմասնակցի «Ապագա կա» կարգախոսով:

«Երեկ վարչապետը նշեց, որ «Ապագա կա» արտահայտությունը կդառնա մեր կարգախոսը»,- ասաց Մակունցը:

Ինչ վերաբերում է ՔՊ ընտրացուցակին՝ ըստ Մակունցի՝ մայիսի 10-ից հետո կներկայացնեն, թե ցուցակներն ինչ տրամաբանությամբ կլինեն, և ովքեր ներգրավված կլինեն:

«Կասեմ, որ նոր մարդիկ կլինեն նախընտրական ցուցակում»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ ցուցակը կազմվելու է առաջին հերթին կուսակցությունների մասին օրենքին համապատասխան:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս