X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց զինծառայությունից խուսափած, 27 տարին լրացած քաղաքացիների համաներման նախագիծը

Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին օրինագիծը խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց միաձայն:

Կողմ քվեարկեց 83 պատգամավոր:

Հիշեցնենք, որ նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում ծառայությունից խուսափած անձանց վերադառնալ հայրենիք, սեփական ավանդը ներդնել երկրի զարգացման համար:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նախագիծը ներկայացնելիս նշել էր,որ առաջարկվում է համաներում հայտարարել 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ Քրեական օերնսգրքի 327-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:

Առաջինից երկրորդ ընթերցում նախատեսվում է նախագծում փոփոխություններ կատարել և ընդլայնել շահառուների շրջանակը. օրենքը կտարածվի անձանց վրա, որոնց 27 տարեկանը կլրանա մինչև օրենքի ուժի մեջ մտնելը: Քրեական օերնսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասն էլ ավելացվել է:

Համաներումը չի կիրառվելու զորահավաքային զորակոչի, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից և վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ:

Համաներումը չի կիրառվում նաև այն անձանց նկատմամբ, ովքեր մինչև օրենքի ուժի մեջ մտնելը, բացի ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով, կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են այլ հոդվածով:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս