X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Արցախում ռիսկային խմբերում աշխատող անձինք պատվաստվում են «Սպուտնիկ-V» պատվաստանյութով

Համավարակի տարածման կանխարգելման նպատակով արդեն մի քանի օր է՝ հանրապետական բժշկական կենտրոնում ռիսկային խմբերում աշխատող (ծառայող) անձինք կամավոր սկզբունքով պատվաստվում են «Սպուտնիկ-V» պատվաստանյութով:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ այսօր մի խումբ ծառայողներ ևս պատվաստվել են՝ ապահովագրվելով կորոնավիրուսային ռիսկերից։ 

ԱԻՊԾ ծառայողներին այնուհետև տրվել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ կանխարգելիչ պատվաստումների հավաստագրեր, որում նշված են պատվաստանյութի առաջին և երկրորդ չափաբաժինների ներարկման ժամկետները և անձնական տվյալները:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս