X
Մենք սոց. ցանցերում

ՀՀ դեսպանը Իրանի պաշտպանության նախարարի հետ քննարկել է երկկողմ գործակցության խնդիրները

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության նախարար Ամիր Հաթամիին: ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարար Հաթամիին Արցախյան երկրորդ լայնամասշտաբ պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակաշրջանում Հայաստան-Իրան սահմանի անձեռնմխելիության և Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման հարցում Իրանի կողմից իրականացված վճռական քայլերի համար:

 Զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության արդի խնդիրները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս