X
Մենք սոց. ցանցերում

Ադրբեջանի ղեկավարության կողմից կազմակերպվածը ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ․ Լիլիթ Մակունց

Ինչ կազմակերպվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից, կարելի է որակել ռասիստական էթնիկ քաղաքականություն, որն ունի էթնիկ ատելություն հայության նկատմամբ՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի քանդմանը:

Ըստ Մակունցի՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունից տպավորություն է, որ այդ մարդիկ չունեն մշակութային պատմություն: «Եվ հենց նման մոտեցմամբ վերաբերվում են հայկական մշակույթին՝ փորձելով վերացնել բոլոր հետքերը»,- ասաց Մակունցը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի կարծիքով՝ այս հարցը պետք է լինի միջազգային բոլոր կառույցների ուշադրության կենտրոնում: «Այս հարցը պետք է լինի նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ուշադրության կենտրոնում՝ հետագա լուծումների առումով»,- նշեց Լիլիթ Մակունցը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս