X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

27 տարվա համատեղ կյանքից հետո Բիլ Գեյթսը և Մելինդան բաժանվում են

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը՝ Մելինդան, 27 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել՝ նշելով, որ իրենք այլևս չեն հավատում, որ «կարող են միասին ծերանալ որպես զույգ»։

«Բազմաթիվ մտորումներից և մեր հարաբերությունների վրա շատ աշխատելուց հետո որոշում կայացրեցինք ամուսնալուծվել», – գրել է զույգը Twitter- ում:

Զույգը առաջին անգամ ծանոթացել է 1980-ականներին, երբ Մելինդան միացել է Microsoft ընկերությանը:

Միլիարդատեր զույգը երեք երեխա ունի և ղեկավարում է խոշորագույն մասնավոր բարեգործական հիմնադրամներից մեկը՝ Bill & Melinda Gates Foundation-ը: Այն ստեղծվել է 2000 թվականին: Այդ ժամանակից ի վեր Բիլն ու Մելինդան մեծ գումարներ են ծախսում աղքատության հաղթահարման, կրթության եւ առողջապահության վրա: Մասնավորապես, հիմնադրամը $100 մլն է հատկացրել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին:

Արտյոմ Քոսակյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս