X
Մենք սոց. ցանցերում

Հույս ունեմ, որ պայմանավորվածությունները խախտելու փորձեր չեն արվի. Փաշինյան

Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հավաքվել են, որպեսզի ի կատար ածվի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, ՀՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: 

«Այսօր ընտրությունների առաջին փուլն է: Այս ընթացքում շահարկումներ են լինում այն մասին, որ ինչ-որ մի պահի ինչ-որ ուժեր փորձելու են երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել: Եթե այդպիսի փորձեր լինեն, պայմանավորվածությունների խախտում լինի, մենք ունենք պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ: Ես հույս ունեմ, որ պայմանավորվածությունները որևէ կերպ խախտելու փորձեր չեն արվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս