2021-04-30
Ֆինանսական աջակցություն՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց
Կենսաապահովման կարիքները հոգալու, բուժման կամ առողջության վերականգնումը կազմակերպելու, բնակելի տարածքի վարձակալության գումարը փոխհատուցելու նպատակով՝ ի թիվս այլ օգնությունների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչև 150.000 դրամ աջակցություն է տրամադրում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։
Ֆինանսական աջակցություն ստանալու համար ընտանիքում բռնության ենթարկված անձը պետք է գրավոր դիմում ներկայացնի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ նշելով՝
ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործող աջակցության կենտրոններում ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվում է սոցիալ-հոգեբանական, իրավաբանական աջակցություն, տեղեկատվություն՝ իրենց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով սահմանված պաշտպանության այլ միջոցներից օգտվելու կարգի վերաբերյալ, խորհրդատվություն՝ թեժ գծի միջոցով և օժանդակություն աշխատանքի տեղավորման հարցում։
Նմանատիպ Նյութեր