X
Մենք սոց. ցանցերում

Մեր գլխավոր նպատակը պիտի լինի հանցագործներին իշխանության վերադառնալու շանս չտալը. Արման Բաբաջանյան

Թիվ1 Տեսակետ | «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

  • Վերջին շրջանում Սյունիքում տեղի ունեցող զարգացումները և խմորումները ոռոգվում են արտաքին ուժերի կողմից և մեծապես առնչվում են մեր արտաքին անվտանգությանը։ Իրանի հետ ունեցած սահմանը մեծ արժեք է տալիս մեր երկրին։ Այս հանգամանքը հնարավորություն է տալիս, որ Սյունիքի ուղղությամբ մեծ ձեռքբերումներ ունենանք, այդ թվում՝ ԱՄՆ-ի ներգրավվածությամբ և օգնությամբ։
  • Բայդենի մի հայտարարությունն ընդունակ եղավ, ինչ-որ իմաստով, ամրապնդել մեր անվտանգության մակարդակը։ Մեզանից է կախված, թե մենք ինչպե՞ս կօգտագործենք այս հայտարարությունը՝ ի շահս մեր աշխարհասփյուռ ժողովրդի և Հայաստանի։
  • Բացառապես Ռուսաստանին վերապահել մեր Զինված ուժերի արդիականացման խնդիրը վիճահարույց է։ Իհարկե, առաջնային մանդատը պետք է լինի ռուսներինը, բայց մենք պետք է Բանակը արդիականացնելու ավելի լայն շրջանակ դիտարկենք։
  • Կուսակցություններին կհաջողվի անհրաժեշտ քաղաքական հասունություն հանդես բերել և միավորվել մեկ նպատակի շուրջ։ Արտահերթ ընտրությունների առանձին-առանձին գնալու դեպքում մենք կփոշիացնենք մեր ձայները։
  • «Հանուն Հանրապետության» կուսակցությունն ակտիվ քննարկումների մեջ է այլ ուժերի հետ և ամեն ինչ անում է՝ համախմբման դրոշը բարձր պահելու համար։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս