X
Մենք սոց. ցանցերում

Գործող վարչապետը հրաժարականից հետո մնալու է ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև նոր ընտրություններ | Հերիքնազ Տիգրանյան

Թիվ 1 Ստուդիա | ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆ

  • Սյունիքում նախկին հանրապետական համայնքի ղեկավարների միջոցով գեներացվեցին պատերազմի միջոցով եկած դժգոհությունները։
  • Հուսամ, որ մենք ունենալու ենք այնպիսի ընտրություններ, որոնք կլինեն 2018 թ․ սկսված ընտրական գործընթացների շարունակությունը, և չեն լինելու այնպիսի ընտրություններ, որոնց ելքի արժանահավատությունը որևէ մեկը դնի կասկածի տակ։
  • Մենք հիմա էլ չունենք շարժառիթներ ընտրություները կեղծելու, որովհետև մենք մեկ անգամ և մեկընդմիշտ հայտարարել ենք մեր սկզբունքը՝ ինչպիսի ընտրություններ ենք մենք ուզում․ իսկ մենք ուզում ենք, որ իշխանությունը ձևավորվի հենց ժողովրդի կողմից․ հետևաբար՝ ինչպես կքվեարկի ժողովուրդը, ինչպես կքվեարկի ՀՀ քաղաքացին, այնպես էլ կձևավորվի իշխանությունը։
  • Ինչպես նախարարները կառավարության հրաժարականից հետո շարունակում են մնալ ժամանակավոր պաշտոնակատար, այնպես էլ գործող վարչապետը՝ հրաժարականից հետո, Ազգային ժողովի արձակումից հետո, շարունակում է մնալ որպես ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև նոր ընտրություններով կձևավորվի խորհրդարան, և խորհրդարանը կներկայացնի վարչապետի թեկնածուին։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս