X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

2021-ի առաջին եռամսյակում Արցախում ծնվել է 311 երեխա

2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում  ծնվել է 311 երեխա, որոնցից 149-ը տղաներ են, 162-ը՝ աղջիկներ:

Քաղաք Ստեփանակերտում 292 երեխա է ծնվել, Մարտակերտում՝ 19  երեխա:

Հունվար-մարտ ժամանակահատվածում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 6 ծնունդ:

ՀՀ բուժհաստատություններում ծնվել են 18 արցախցի բալիկներ՝  9 տղա, 9 աղջիկ:

Արդյունքում ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը առաջին եռամսյակում կազմել է 329 երեխա, որոնցից 158-ը՝ տղաներ են, 171-ը՝ աղջիկներ: 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս