X
Մենք սոց. ցանցերում

ԱՄՆ-ը Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից

ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը Անկարային ծանուցել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին,- տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ արգելք էր սահմանել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար: 

Պենտագոնի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը:

Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման համատեղ հուշագիրը, որը 2006թ. ստորագրվել էր մյուս մասնակից երկրների կողմից խզվում է և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:

Պաշտոնյան նաև հայտնել է, որ պայմանագիրը թարմացվել է 8 գործընկեր երկրների կողմից և որևէ նոր գործընկեր երկիր չի ավելացել:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս