X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Անկարայում Հունաստանի ու Ֆրանսիայի դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայում Հունաստանի ու Ֆրանսիայի դեսպանները կանչվել են արտգործնախարարություն, որտեղ նրանց բողոքի նոտա է հղվել, – տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական կողմի հայտարարության՝ պատճառն այն է, որ ապրիլի 15-ին Հունաստանի ռազմածովային ուժերին պատկանող «Elli» ռազմանավը ֆրանսիական «L’Atalante» գիտահետազոտական նավի հետ Արևելյան Միջերկրածովում սահման են խախտել և մուտք գործել Թուրքիայի մայրցամաքային ծանծաղուտ (շելֆ):

Ապրիլի 16-ին Թուրքիայի արտգործնախարարություն կանչված հույն և ֆրանսիացի դիվանագետները խստորեն զգուշացվել են միջադեպի կապակցությամբ։ Նրանց հստակ փոխանցվել է այն զգուշացումը, որ կրկնության դեպքում Թուրքիայի զինված ուժերը իրենց իրավունք կվերապահեն պատասխան գործողություններ իրականացնել:

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ դիվանագետներին ԱԳՆ կանչելուց հետո, սակայն, այդ նավերը չեն շտապել լքել իրենց մուտք գործած գոտին: Ֆրանսիական ու հունական նավերը հեռացել են միայն այն բանից հետո, երբ մոտեցել է թուրքական ռազմանավ և զգուշացումներ հնչեցրել։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս