X
Մենք սոց. ցանցերում

ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակները դեմ էին հայ ռազմագերիների հարցը լիագումար նիստի օրակարգում ներառելուն

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանը, որին մասնակցում են նաև հայ պատվիրակները։

Հայ պատվիրակների ջանքերով՝ հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում, իսկ հարցի բուն քննարկումը տեղի կունենա վաղը։

Հատկանշական է, որ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն դեմ են քվեարկել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության՝ ԵԽԽՎ պատվիրակության անդամներ Իրինա Ռոդնինան, Յուրի Օլեյնիկովը, Սերգեյ Պախոմովը, Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Ռիժակը։ Ռուսական պատվիրակության մնացյալ անդամները ձեռնպահ են քվեարկել: 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր