X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Պուտինն ընդունել է Բայդենի հրավերը

Վլադիմիր Պուտինն ապրիլի 22-ին ելույթ կունենա կլիմայի հարցերով գագաթնաժողովում: Այս մասին տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Սպիտակ տունը հաղորդել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը աշխարհի 40 առաջնորդի, այդ թվում`Ռուսաստանի իր գործընկերոջը, հրավիրել է միջոցառման, որը Վաշինգտոնը մտադիր է կազմակերպել ապրիլի 22-23-ը` առցանց ձևաչափով:

«Վլադիմիր Պուտինը շարադրելու է Ռուսաստանի մոտեցումները` միջազգային լայն համագործակցության հաստատման համատեքստում, որը նպատակ ունի հաղթահարել կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքները»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս