X
Մենք սոց. ցանցերում

Կբացվի՞ Զանգեզուրով միջանցք. պարզաբանում

«Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ միջանցքի հարց, ձեր նշած հարցի համատեքստում»,- մասնավորապես ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, թե պաշտոնական Բաքուն խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին։ «Այո, միջանցք բառը ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց ես հենց այդ կապակցությամբ էլ շեշտում եմ, որ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե մի հարց»,- հավելեց նա:

Գրիգորյանը նկատում է, որ հայկական կողմը քննարկում է ուղիներ, որոնց իրավական կարգավորումը իրականացվելու է բացառապես ԱՊՀ երկրների կազմակերպության իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնք գործում են, և որոնց Հայաստանի Հանրապետությունը միացած է.

«Որևէ այլ ձևաչափով քննարկում ես չունեմ այդ հարթակում»,- հայտարարեց փոխվարչապետը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս