X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Գյուղական ամբուլատորիաները նույնպես շտապ օգնության մեքենաներ կունենան․ Ավանեսյան

Կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով ձեռք ենք բերել շտապ օգնության մեքենաներ, Հայաստանին շտապ օգնության մեքենաներ են նվիրաբերվել նաև Սփյուռքի կողմից, որոնք մինչ օրս էլ դեռ ժամանում են, մեր պարկը բավականին համալրվել է: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը հայտնեց, որ ձեռք են բերվել նաև լրացուցիչ շտապօգնության մեքենաներ, քանի որ պատերազմի ընթացքում շտապ օգնության մեքենաները 24 ժամ ճանապարհներին էին և վնասվել էին: 

Անդրադառնալով գյուղական ամբուլատորիաները շտապօգնության մեքենաներով ապահովելու անհրաժեշտությանը՝ նախարարը հայտնեց, որ Սյունիք կատարած այցի ընթացքում հարցը բարձրացվել է, և լուծում կտրվի: 

«Պետք է շատ ուշադիր լինել, որովհետև տրամադրելով շտապօգնության մեքենա՝ պետք է նաև ճիշտ հաշվարկել դրա հետագա պահպանման ծախսերը, որպեսզի դա ոչ թե բեռ լինի տվյալ ամբուլատորիայի վրա, այլ ծառայի կոնկրետ նպատակին: Ես վստահեցնում եմ, որ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, և առաջիկայում խելամիտ որոշում կկայացնենք, թե որ տիպի մեքենաներն են առավել հարմար այս նպատակի համար»,- ասաց նախարարը՝ վստահեցնելով, որ գյուղական ամբուլատորիաներն անպայման շտապ օգնության մեքենաներ են ունենալու:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս