X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի ժամկետը կերկարաձգվի. Մհեր Գրիգորյան

Թուրքիան դեպի ԵԱՏՄ երկրներ գրեթե բոլոր ապրանքների արտահանման գծով ուներ մաքսատուրքի 25 տոկոսի զեղչի արտոնություն, որը ԵԱՏՄ խորհրդի՝ մարտի 5-ի որոշմամբ դադարելու է 4.5 ամսից: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին: 

«Արտոնության դադարեցումը նշանակում է, խոսքը 25 մլրդ դոլարի ներմուծման ծավալների մասին է, որ ԵԱՏՄ երկրների արտադրանքը ստանում է արտոնության զեղչ: Դա շատ կարևոր է, և մեր տնտեսվարողները պետք է սկսեն ադապտացվեն այդ իրավիճակին»,- ասաց Գրիգորյանը:  

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան անդրադառնալով թուրքական ապրանքների՝ դեպի Հայաստան ներմուծման արգելքին՝ փոխվարչապետը նշեց, որ մինչև սահմանափակումը Թուրքիայից Հայաստան է ներմուծվել շուրջ 200 մլն դոլարի պատրաստի արտադրանք, ինչն, ըստ նրա, պոտենցիալ արտադրության ծավալ է և զգալի է Հայաստանի համար: Գրիգորյանի խոսքով՝ այդ նիշը պետք է զբաղեցնեն մեր տնտեսվարողները: 

Հարցին՝ կերկարաձգվի՞ Թուրքիայից ապրանքների արգելքի գործողության ժամկետը՝ Գրիգորյանը նշեց.

«Ցանկությունների, տպավորությունների և պոտենցիալ քվեարկության տեսանկյունից վստահ կարող եմ ասել, որ այս պահին, իհարկե, ընդհանուր տրամադրվածությունը, ամենայն հավանականությամբ, երկարաձգելն է: Կան բացառություններ հումքի մասով, բայց վերջնական սպառման ապրանքների մասով ես վստահ եմ, որ երկարաձգվելու է»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս