X
Մենք սոց. ցանցերում

Հայկ Մարությանը հյուրընկալվել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին

Ստեփանակերտ ժամանած Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ապրիլի 14-ին հյուրընկալվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, քննարկվել են հայկական երկու մայրաքաղաքների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Նշենք, որ Արցախ կատարած այցից առաջ Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին քաղաքապետ Մարությանը հանձնարարել է մշակել Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության եռամյա ծրագիրը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս