X
Մենք սոց. ցանցերում

Շաբաթօրյակ Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ

Ապրիլի 17-ին Երևանի քաղաքապետարանը և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ը կազմակերպում են շաբաթօրյակ Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ: Սկիզբը՝ ժամը 10։00-ին։

Մասնակիցները կբաժանվեն տարբեր խմբերի ու կաշխատեն առանձին ուղղություններով։

Մեկնարկային կետերն են՝

✅ Մանկական երկաթուղու մուտքի մոտ (Ուրուգվայի հրապարակի կողմից)

✅ Հրազդանի կիրճում գտնվող «Պրինցեսա Մարիաննա» ռեստորանային համալիրի հարակից տարածք (Հալաբյան փողոցի կողմից)

✅ Դավթաշեն կամրջի տակ (Արաբկիր զբոսայգու (Մոլոկանի այգու) կողմից)

Ընտրում եք ձեզ հարմար վայրը, մոտենում տեղում գտնվող մեր աշխատակիցներին, ստանում անհրաժեշտ պարագաները՝ ձեռնոց, տոպրակ, և՝ ի գործ։

Հավաքված աղբից տեղում կտեսակավորենք թուղթը, պլաստիկն ու ապակին և կուղարկենք վերամշակող կազմակերպություններին, իսկ չվերամշակվող մասը կտեղափոխվի աղբավայր:

Եթե ցանկանում եք մասնակցել Երևանի սիրելի ու գեղատեսիլ վայրի մաքրման այս միջոցառմանը, ՄԻԱՑԵՔ։ Միացեք մեզ ընկերներով, կոլեկտիվներով, ընտանիքներով։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս