X
Մենք սոց. ցանցերում

Մարտի 1-ի գործը բացահայտված է. մի «իքս» պահի այն կարող է հրապարակվել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում անդրադառնալով Մարտի 1-ի գործին և դատարանի որոշմանը, որ 300.1 հոդվածով Քոչարյանը և մյուսներն այլևս չեն ենթարկվում քրեական հետպնդման նշեց՝ 2008 թվականի մարտի 1-ի գործը բացահայտված է.

«Ես չգիտեմ, թե այդ քրեական գործի հատորները ինչ կարգավիճակ ունեն հիմա, բայց բացահայտում ասելով մենք նկատի ունենք ճշմարտության բացահայտումը: Ի վերջո այդ նյութերը կան, նյութերը չեն այրվելու, ես ենթադրում եմ, որ դրանք մի «իքս» պահի ունենալու են այնպիսի կարգավիճակ, որ կարող է ուղղակի հրապարակվել, և դուք կտեսնեք՝ մարտի 1-ի գործը ամենայն մանրամասնությամբ բացահայտված է: Հիմա այդ բացահայտումը քրեական օրենսգրքի, որ հոդվածին է համապատասխանում, որ հոդվածին չի համապատասխանում, որ հոդվածն է սահմանադրական, որը՝ հակասահմանադրական, դա ուրիշ թեմա է: Դա իրավաբանական բանավեճ է, ես չեմ ուզում մտնել դրա մեջ, չեմ էլ կարող, որովհետև իրավական գնահատական տալն իմ գործառույթի մեջ չի մտնում»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս