X
Մենք սոց. ցանցերում

Կարող են լինել չարաշահումներ՝ կապիտալը ՀՀ-ից դուրս հանելու իմաստով. վարչապետը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջազգային գործընկերների, այդ գործում ներգրավված միջազգային գործող անձանց կողմից մենք վերջին շրջանում ստացել ենք որոշակի ահազանգեր, որ այնտեղ կան խնդիրներ, և կարող են լինել չարաշահումներ կապիտալը Հայաստանից դուրս հանելու իմաստով՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ահազանգ է, որը պետք է ստուգվի, և ,որքան տեղյակ եմ՝ ՊԵԿ-ում հարուցված է քրեական գործ: Իրականացվել են մի շարք հարցումներ, և այդ հարցումների պատասխաններին սպասում են մեր իրավապահները»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ազգային հարստություն է, բայց արդյոք այդ ազգային հարստությունը հարստացնո՞ւմ է ազգին, թե՞ այդ հարստությունը հարստացնում է էլի որոշակի կոռումպացված շրջանակների:

«Սա հարց է, որի պատասխանը, ամենայն մանրամասնությամբ, պետք է ստանալ, բայց պետք է ստանալ օրինականության, արդարության, տրամաբանության շրջանակներում»,- ասաց վարչապետը:

Նա նշեց, որ վերադառնալով 2000-ականներ՝ պետք է տեսնենք, թե ինչպե՛ս է սեփականաշնորհվել կոմբինատը, ինչ գնով, ում կողմից, ում անուններն են շոշափվում, ինչպես են դարձել սեփականատեր ու մի շարք հարցեր, որոնց պատասխանը հայ ժողովուրդը պետք է ստանա:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս