X
Մենք սոց. ցանցերում

«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ». Փաշինյանը քառատողով պատասխանեց Ալիևին

Վարչապետն այսօր ԱԺ-ում անդարդառնալով Իլհամ Ալիևի վերջին օրերի հայտարարություններին ասաց, որ դրանք նոր չեն, դրանք անընդհատ հնչել են:

«Հիմա նոր ոգևորություն է մտել, և իմ կարծիքով՝ որոշակի դիագնոզ է մտել այդ հայտարարությունների մեջ, որովհետև ստեղծել թանգարան, որտեղ պատկերված են զոհված զինվորների մարմիններ, և այդ ֆոնին նկարվել, դա ի ցույց դնել միջազգային և սեփական հանրությանը, այստեղ, կարծում եմ, որ որոշակի հոգեբանական աջակցության հարց է առաջանում: Եվ նույնիսկ կարծում եմ, որ ոչ թե ագրեսիվությամբ և վրեժով, այլ կարեկցանքով պետք է լցվել նման պահվածք ցուցաբերող մարդկանց նկատմամբ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եթե չի սխալվում, Իգնատ Մամյանը մի բանաստեղծություն էր գրել, որտեղ այսպիսի քառատող կա.

«Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ,

Այդպես խղճում են մարդիկ խելացի

Հոգեհիվանդի մռայլ վանդակից

Իրեն հայհոյող խենթ արարածին»։

Ես կարծում եմ, որ այս քառատողն է մեր պատասխանը Իլհամ Ալևին»,- եզրափակեց Փաշինյանը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս