X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Դիմակի պատճառով վիճաբանություն երթուղայինում. ուղևորներից մեկը դանակահարել ու սպանել է մյուսին

Այսօր առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում 54 համարի երթուղայինում քաղաքացի է մահացել: Ըստ նախանական տեղեկությունների՝ նա 35-40 տարեկան տղամարդ է:

54 համարի երթուղայինի վարորդը «Հայկական ժամանակի» հետ զրույցում պատմել է, որ երթուղայինում դիմակ կրելու պատճառով լեզվակռիվ է սկսվել երկու տղամարդկանց միջեւ, ու մինչեւ ինքը կկանգնեցներ երթուղայինը Մաշտոցի պողոտա-Պարոնյան հատվածում, դեպքն արդեն տեղի էր ունեցել:

«Իրար սկզբից ձեռքով էին խփում, կողքի քաշեցի կանգնեցրի, որ իջնեմ հանդարտեցնեմ: Մինչեւ կմոտենայի, հայհոյանքով-բանով տղամարդկանցից մեկն իջավ, հետո ուղեւորներն ինձ ասեցին, որ նրա ձեռքին դանակ կար, խփել գնացել էր էլի»,- ասել է վարորդը:

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանները: 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս