X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Թուրքիայի և Հունաստանի ԱԳ ղեկավարները կքննարկեն երկկողմ խնդիրները

Ապրիլի 14-ին Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Հունաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Նիկոս Դենդիասի հանդիպումը:

Հանդիպմանը կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերություններին առնչվող խնդիրները, այդ թվում Արևելյան Միջերկրականի և Էգեյան հարցի վերաբերյալ վերջին զարգացումները:

Նշվում է, որ Չավուշօղլուի և Դենդիասի օրակարգում կլինեն նաև ներգաղթյալների թեման և ահաբեկչության դեմ պայքարը: 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս