X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

Ծանրորդ Կարեն Ավագյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային հայ ծանրորդ Կարեն Ավագյանը և Անդրանիկ Կարապետյանը ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել:  

Կարեն Ավագյանը երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 365 կգ արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: 

Արծաթե մեդալ է նվաճել վրացի Ռևազ Դավիթաձեն:Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Իզաբելյա Յայլյանը նվաճել էր մեկ փոքր արծաթե մեդալ (պոկում վարժություն), իսկ Ռաֆիկ Հարությունյանը՝ մեկ փոքր բրոնզե մեդալ (հրում վարժություն)։ Ապրիլի 9-ին մրցահարթակ դուրս կգան կանանց հավաքականից Լիանա Գյուրջյանը, տղամարդկանց հավաքականից` Հակոբ Մկրտչյանը և Դավիթ Հովհաննիսյանը: 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս