X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում գաղտնի աղբյուրների արգելում նախատեսված չէ

fip.am | Factor.am կայքը ապրիլի 2-ին հրապարակած իր հոդվածում մտահոգություն է հայտնել, որ Հայաստանում կարող են արգելել գաղտնի աղբյուրներին հղում անելը։  

Նյութում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ վերջերս կայացրած դատավճռին, որով բավարարվել է ուկրաինացի լրագրող Նատալյա Սեդլեցկայի՝ անանուն աղբյուրը չբացահայտելու գործով բողոքը։

«Այս ֆոնին հատկապես մտահոգիչ է Հայաստանում 2021 թվականի փետրվարից շրջանառության մեջ դրված և նույն ամսում առաջին ընթերցմամբ ընդունված՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որով նախատեսվում է արգելել հրապարակումներում անանուն աղբյուրներին հղում կատարելը…»,- գրել է նյութի հեղինակը։ 

Նշենք, որ իմքայլական մի խումբ պատգամավորների հեղինակած՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը խնդրահարույց է համարվել ինչպես մի շարք լրատվամիջոցների, այնպես էլ Մարդու իրավունքների պաշտպանի և լրագրողական կազմակերպությունների կողմից։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց ուսումնասիրեց քննարկվող նախագծերը՝ պարզելու, թե արդյո՞ք դրանցով արգելվում է գաղտնի աղբյուրներին հղում անելը։ 

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում գաղտնի աղբյուրների արգելում նախատեսված չէ 

Նախագծով արգելվում է հղում կատարել այն աղբյուրներին, որոնք չեն համապատասխանում «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված պահանջներին։ Ըստ վերը նշված օրենքի՝ լրատվամիջոցները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են համացանցի միջոցով, իրենց կայքէջում պարտադիր պետք է ներառեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաև պետական գրանցման վկայականի համարը և տրման օրը, ինչպես նաև հետադարձ կապը, այն է՝ հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն:

Նախագծում անանուն աղբյուրը բնորոշվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից։ Այլ կերպ ասած՝ նախագիծը անհայտ ծագում ունեցող և տեղեկատվություն տարածող աղբյուրների դեմ է, ինչպիսին են, օրինակ, տելեգրամյան շատ ալիքներ, որոնց հետևում կանգնած են անհայտ անձինք։

Փաստացի, առաջարկվող փոփոխություններից հետո լրատվամիջոցները գործնականում կարող են նյութում վկայակոչել իրենց անանուն աղբյուրներին, սակայն չեն կարող հղում կատարել անհայտ ծագումնաբանություն ունեցող տեղեկատվական աղբյուրներին։ Փոխարենը լրատվամիջոցը կարող է իր անունով տարածել այդ ալիքների հրապարակած տեղեկությունը (ցանկության դեպքում՝ նաև ճշտել, հավաստի դարձնել, նոր հրապարակել)՝ այդ կերպ կրելով տարածած տեղեկատվության պատասխանատվությունը: 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս