X
Մենք սոց. ցանցերում

Ռուստամ Բադասյանը ցավում է և պատրաստ է կրել քաղաքական պատասխանատվություն

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի հետ կապված մեկնաբանություններ չունի, իր իսկ խոսքով՝ պարզապես մեծ ցավ է ապրում տեղի ունեցածի համար։

«Կա արդեն դատական որոշում, Դատախազությունը պետք է որոշի՝ այդ ակտը ենթակա է բողոքարկման, թե ենթակա չի բողոքարկման։ Ես չեմ կարող մեկնաբանել Դատախազության, Դատարանի կամ այլ անձանց և մարմիների գործողությունները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բադասյանը։

Նախարարը նշեց՝ իրենց իշխանության քաղաքական նպատակը եղել է թե՛ Մարտի 1-ին տեղի ունեցած ցավալի իրադարձությունների բացահայտումը, թե՛ դատաիրավական բարեփոխումները՝ անկախ դատական համակարգի ստեղծումը, թե՛ հակակոռուպցիոն բարեփոխումները՝ 0 հանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ։ Բադասյանը նկատեց՝ այսօր հանրային ընկալում կա, որ այս ոլորտներում իրենք առնվազն դանդաղկոտություն ենք ցուցաբերել, որոշ գործողություններ չեն արել։

«Ես չէի ուզի արդարանալ, որովհետև բացարձակ կարևոր չի, թե ինչ փաստարկներ կբեվեն, ակնհայտ է, որ այս ոլորտում ունենք հաջողություններ, որոնք ինստիտուցիոնալ մակարդակում են և երևացող չեն հանրության համար, և կա դժգոհություն այս առումով։ Կարծում եմ, որ կոնկրետ ամեն կոնկրետ գործընթացի մասով կա կոնկրետ պատասխանատու և չի կարելի բոլոր հարցերի պատասխաններն ակնկալել քաղաքական իշխանությունից, բայց կարծում եմ, որ հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և ընդունել, որ որոշ հարցերում, այո՛, մենք ունենք ձախողումներ»։

Ռուստամ Բադասյանը ընդգծեց՝ ինքը պատրաստ է կրել քաղաքական պատասխանատվություն․

«Ես կարող եմ իմ մասով խոսել։ Ես դատաիրավական ոլորտի բարեփոխումների պատասխանատուն եմ, քննադատությունների հիմնական թիրախը նրանում է, որ վեթինգ չի կատարվել, ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն։ Ինչ-որ որոշում, որ կկայացվի, կվերլուծվի, որ ես եմ պատասխանատուն, օրինակ, դատաիրավական բարեփոխումների և այսպես կոչված վեթինգը չանելու, ես պատրաստ եմ կրել պատասխանատվություն»։ 

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս