X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

«Լոռի» ՖԱ-ն ՀՖՖ-ին տեղեկացրել է VBET Պրեմիեր լիգայից դուրս գալու մասին

«Լոռի» ֆուտբոլային ակումբը չի շարունակի ելույթները Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Այդ մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Լոռի» ՖԱ-ն այսօր ՀՖՖ ներկայացրեց VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմումը։ ՀՖՖ (անկախ) բողոքարկման կոմիտեի անցկացրած քննությունն ու կայացրած որոշումները արդարացի չէին, ինչն այլ ելք չի թողնում, քան նման ցավալի եւ ծանր որոշում կայացնելը։ «Լոռի» ՖԱ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի զարգացմանն ու սեփական սաների կրթմանը․․․»,- գրված է ակումբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ «Լոռի» ՖԱ-ն հրաժարվեց խաղալ Հայաստանի առաջնության 18-րդ տուրի մարտի 16-ին տեղի ունեցած «Արարատի» հետ հանդիպմանը՝ սպառնալով դուրս գալ առաջնությունից, եթե ՀՖՖ բողոքարկման կոմիտեի որոշումները չբարարաեն ակումբին։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս