X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Պենտագոնը Թուրքիային կոչ է արել չպահել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը

ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանության նախարարները՝ Լլոյդ Օսթինը և Հուլուսի Աքարը, հեռախոսազրույցով քննարկել են երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ մի շարք հարցեր,- տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Հեռախոսազրույցի մանրամասների մասին հաղորդագրություն է հրապարակել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ Օսթինը Թուրքիային կոչ է արել չպահել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը:

Իսկ Թուրքիայի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Աքարն ու Օսթինը «կարևորել են Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմավարական կապերը՝ ընդգծելով բոլոր խնդիրները գործընկերության և դաշնակցային հարաբերությունների ոգով կարգավորելու անհրաժեշտությունը»:

Կողմերը կրկին ընդգծել են պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության առաջմղման և քայլերի սերտ համակարգման կարևորությունը:

Բացի այդ, Աքարը շնորհավորել է Օսթինին՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս