X
Մենք սոց. ցանցերում

Տավուշի մարզի ջրօգտագործման ոլորտը մեկ տարի է, ինչ ամբողջ ծավալով աշխատում է. Սիփան Փաշինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Տավուշի մարզի ջրօգտագործման ոլորտը մեկ տարի է ինչ ամբողջ ծավալով աշխատում է: Մինչ այդ օգտագործվել է Խորհրդային միությունից ժառանգություն մնացածը, որն էլ իր հերթին էր թալանվել: Ավտոմեքենաներ կային բալանսում հաշվառված, որոնց շատ քիչ մասը կարելի էր գտնել ընդհանրապես, այն էլ տարբեր մարդկանց բակում «շպրտած» ու անսարք:

Այս ոլորտի մասին անդադար կարելի է խոսել` անտեսված և թալանված մի ոլորտ, որը գյուղատնտեսության անոթային համակարգն է, առանց որի գյուղատնտեսություն ունենալ ուղղակի անհնար է: Այստեղ չափազանց ցածր վարձատրվող աշխատակիցները (պետ, տեղամասերի պետեր), որոնք փոխվել են վերջին մեկ տարում, քրտնաջան աշխատել և աշխատում են, մեծ հաշվով, գաղափարի համար: Նյութատեխնիկական մասի ապահովման համար էլ ես եմ խնդրում բարերար գործարարներին:

Մոտ ապագայում կներկայացնեմ` ինչ ահռելի առաջնթաց կա, թե ինչքան չջրվող տարածքներ են արդեն ջրվում, թե նախկին քանի պաշտոնյայի ՀԷԿ-երի պաճառով ջուր չէին տալիս աչքաթող արած սովետական միությունից ժառանգած ջրագծերով և այսպես շարունակ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս