X
Մենք սոց. ցանցերում

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 83 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը: Հիշեցնենք՝ այն հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանն ու Համազասպ Դանիելյանը, նաև՝ անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանն ու Սերգեյ Բագրատյանը: Նախագծի քվեարկությանը մասնակցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, ինչպես նաև համահեղինակ երկու անկախ պատգամավորները: ԲՀԿ խմբակցությունը չէր մասնակցում ԱԺ այսօրվա արտահերթ նիստին, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝ մինչ այդ՝ նախագծի քննարկման ժամանակ քննադատելով օրինագիծը:

Հիշեցնենք՝ նախագծով նախատեսվում է հրաժարվել ռեյտինգային  ընտրացուցակներից՝ անցում կատարելով պարզ համամասնական ընտրակարգի: Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի  24 ժամվա ընթացքում։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս