X
Մենք սոց. ցանցերում

Walking In Jazzy Yerevan | «Զբոսանք Ջազային Երևանով»

Հայ ջազը 83 տարեկան է։ Ապրիլի 1-ը Հայաստանի պետական ջազ նվագախմբի, հետևաբար՝ նաև հայ ջազի ծնունդն է:

Ուլիխանյան ջազ ակումբը և Արմսթրոնգ պրոդաքշնը ներկայացնում են հայկական ջազի 83 ամյակին նվրված երաժշտական հուշ-երեկո: Ծրագրում ընդգրկված է ջազային համերգ ջազի կարկառուն ներկայացուցիչների մասնակցությամբ, հայ ջազարվեստի պատմությանը նվիրված զրույց և «Զբոսանք ջազային Երևանով» խորագիրը կրող նախագծի (հեղինակ, երաժշտագետ (ջազագետ) Ռիմա Տիգրանյան) ցուցադրությունը:

Համերգի հատուկ հյուրերն են արդեն հայ ջազի լեգենդները, ինչպես նաև միջին և նոր սերնդի վառ ներկայացուցիչները։ Իր մասնակցությունը կունենա նաեւ «Arm.Strong Dixie» նվագախումբը:

Ծրագրի երաժշտական ղեկավարն է Դեյվ Գյոդակյանը:

«Walking In Jazzy Yerevan» նագախգիծն իրենից ներկայացնում է հին ու նոր սերնդի երևանցիների հիշողություններում ամրապնդված բոլոր ժամանակներում Երևանի սիրված ջազային վայրերի (այգիներ, սրճարաններ, ակումբներ և այլն) ժամանակագրական և պատմական տեղադրումը Երևանի քարտեզում:

«Երևանը ջազ է լսում»- բոլորիս հայտնի և հարազատ է այս արտահայտությունը, սակայն ո՞ր ժամանակներից է լսում, ի՞նչ վայրերում և ի՞նչ մարդկանց շնորհիվ: Այս հարցերի պատասխանները երաժշտության միջոցով եւ ոչ միայն կնհչեն ապրիլի 1-ին, Ուլիխանյան ջազ ակումբում, ժամը՝ 20:30-ին:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս