X
Մենք սոց. ցանցերում

ՍԴ 8 անդամները դեռ պատասխան են տալու իրենց ընդունած որոշման հնարավոր հետևանքների համար

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը գրել է.

Ուզում եմ նոր սերնդի ուշադրությունը հրավիրել մեր անցյալի մի իրադարձության վրա։

Հայաստանում 1998-ին տեղի ունեցավ պետական հեղաշրջում ոչ այն պատճառով, որ ժողովուրդը դա էր ուզում, այլ որովհետեւ ժողովուրդը “ոչ մեկի” կողմից էր։ Եվ ազկոմկուսի մի անիմաստ լամուկ “ընտրվեց” որպես “նախագա” նույնպես՝ ոչ թե որ ժողովուրդը դա էր ուզում, այլ որովհետեւ “ոչ մեկի” կողմից էր։

Այսօր “ոչ մեկի կողմից” սեգմենտը կազմում է, ըստ հարցման՝ 42%: Այսօր տականքն ամեն ինչ անում է, որ այդ տոկոսը հասնի կրիտիկականի, եւ այդ գործին հավաքագրել է իր նման տականքին՝ “իրավաբան”, “իրավապաշտպան”, “գեներալ”, “քաղաքական գործիչ”, “մամուլ”, ակԾիվիստ” եւ այլն․․․ Էլ չեմ խոսում “դարավոր բարեկամության” մասին․․․

Խելքներդ գլուխներդ հավաքեք, մենք կրկին սխալվելու ռեսուրս չունենք այլեւս, մենք տականքին կրկին հանձնելու երկիր չունենք։
Չեմ հիշում ով է ասել, բայց որպեսզի տականքն իր անելիքում հաջողի՝ բավական է, որ կարգին մարդիկ ոչինչ չանեն։ Կամ լինեն “ոչ մեկի կողմից”։

Հ․Գ․ ՍԴ ութ անդամները դեռ պատասխան են տալու իրենց ընդունած որոշման հնարավոր հետեւանքների համար։ Եվ թող ամեն օր մոմ վառեն, որ հետեւանքները մնան որպես “հնարավոր”, այլ ոչ թե դառնան իրականություն։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս