X
Մենք սոց. ցանցերում

Սպորտ

ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մեկնարկը հաղթական էր

Երեկ՝ մարտի 25-ին, Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրեց ԱԱ-2022-ի ընտրական փուլի շրջանակներում՝ Վադուցում հյուրընկալվելով Լիխտենշտեյնի հավաքականին:

Ամբողջ խաղի ընթացքում Հայաստանի հավաքականը տարածքային հսկայական առավելություն ուներ, 27 հարված կատարեց դաշտի տերերի դարպասի ուղղությամբ, սակայն հարվածները կամ շեղ էին ընթանում կամ գնդակի ճանապարհին կանգնում էր դարպասապահ Բենջամին Բյուխելը: Սառույցը կոտրվեց 83-րդ րոպեին: Տիգրան Բարսեղյանի եզրից կատարած փոխանցումից հետո Լիխտենշտեյնի հավաքականի պաշտպան Նոա Ֆրոմելտը գրավեց սեփական դարպասը:

Խմբի մյուս խաղերում Գերմանիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Իսլանդիային՝ 3-0, Ռումինիան էլ պարտության մատնեց Հյուսիսային Մակեդոնիային՝ 3-2: Առաջին տուրից հետո Գերմանիայի, Ռումինիայի և Հայաստանի հավաքականները վաստակել են երեքական միավոր:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս