X
Մենք սոց. ցանցերում

Տիրան Խաչատրյանը դիմել է Վարչական դատարան

Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը դատարան է ներկայացվել երեկ՝ մարտի 3-ին:

Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, 2021թ. փետրվարի 24-ին հրամանագրով Խաչատրյանին ազատել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս