X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ներքին Կարմիրաղբյուրում մանկական պուրակ կկառուցվի. Կառավարությունը միջոցներ տրամադրեց

Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու և Տավուշի մարզպետարանին գումար հատկացնելու մասին հարցը, որով նախատեսվում է Տավուշի մարզպետարանին տրամադրել 234 միլիոն 228 հազար դրամ, որից Բերդ համայնքի Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների համար՝ 29.7 միլիոն, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքների համար՝ 42.8 միլիոն դրամ և 89 տների վերականգնման աշխատանքների իրականացման համար՝ 161.6 միլիոն դրամ:

«Սա վերաբերում է նախորդ նիստի ժամանակ բարձրացված հարցին: Խոսքը Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքների մասին է: Նախագծման և հիմնական շինարարական աշխատանքների իրականացումը տեղի է ունեցել մարզպետարանի և Քաղաքաշինության կոմիտեի կողմից: Բայց կան մի քանի պարզաբանման հարցեր: Խնդիրը վերաբերում է նրան, որ սեպտեմբերի մեր այցից հետո սկսել են նախագծման աշխատանքներ, քանի որ որոշում ընդունվեց ընդլայնել պուրակը, նոր մակերես ավելացնելու խնդիր առաջացավ, և հայտնի իրադարձությունների պատճառով մենք չկարողացանք ֆինանսական միջոցներ տրամադրել, այն հնարավոր է եղել միայն դեկտեմբերին: Դեկտեմբերի 9-ին ստացել ենք փորձաքննված նախագծի վերջնական տարբերակը: Մեր տրամադրած գումարը դեկտեմբերին չի կարողացել ամբողջությամբ տրամադրվել շինարարներին: Հիմա բոլոր այդ խնդիրները Քաղաքաշինության կոմիտեի հետ համատեղ մարզպետարանը շտկել է, գումարը տրամադրելուն պես շինարարական աշխատանքները կշարունակվեն»,- նշեց Պապիկյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ նախորդ նիստին, երբ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշում էր, թե խնդիրներ կան հողատարածքի օտարման հետ, լուծվե՞լ են, թե՞ ոչ:

«Ձեր հանձնարարությունից անմիջապես հետո մենք քննարկումներ ենք ունեցել, խնդիրները լուծված են, մեկ հողամասի ձևակերպումն ավարտված է, մյուսը ավարտման փուլում է: Որոշումը ընդունելուն պես անմիջապես կձեռնարկենք շինարարական աշխատանքները և մինչև տարվա վերջ ավարտին կհասցնենք պուրակի շինարարական աշխատանքները»,- նշեց Ղուլարյանը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս