X
Մենք սոց. ցանցերում

Կորոնավիրուսով հիվանդացության թվերի աճն անհանգստացնող է. վարչապետ

Վերջին օրերին մենք կորոնավիրուսի թվերի որոշակի աճ ունենք, ինչն անհանգստացնող է՝ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նշեց վարչապետը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցեց՝ այո, վերջին օրերին գրանցվել է հիվանդացության աճ: Երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է:

«Եթե հունվար-փետրվարին մենք ունեինք հետազոտվածների մեջ 5-7 տոկոսի դրական դեպքեր, ապա ինչպես տեսնում ենք՝ մենք արդեն 16 տոկոս ունենք, իսկ հաջորդ շաբաթ, մեր կանխատեսումներով, այս թիվը կավելանա: Ի՞նչ անենք: Պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը: եթե ուզում ենք պահպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է ամեն բան անենք մեր կողմից»,- նշեց Ավանեսյանը՝ հավելելով, որ մարտի 8-ի հետ կապված շարժը առևտրի կենտրոններում, հյուրանոցներում ավելանալու է և հորդորեց հստակ հսկողություն իրականացնել հյուրատներում, առևտրի կենտրոններում, տրանսպորտում, որ կանխարգելիչ միջոցառումները պահպանվեն:

Այսօր արդեն իսկ վերսկսում ենք 2 հիվանդանոցների ծավալման աշխատանքները՝ նշեց նախարարը՝ հավելելով, որ ներկայումս կա 865 մահճակալ, որից զբաղված է 808-ը: Հընթացս մահճակալների թիվը կավելանա:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս