X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Էրդողան -Մակրոն հանդիպումից հետո Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարել է․ «Այլևս վիրավորանքներ չկան»

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Թուրքիայի հռետորաբանությունն արդեն շատ ավելի վստահություն ներշնչող է, սակայն մինչև որոշակի հստակ քայլեր չարվեն, երկկողմ հարաբերությունները կշարունակեն խոցելի մնալ, – գրում է ermenihaber.am-ը:

ՆԱՏՕ-ի անդամներ Ֆրանսիան և Թուրքիան Սիրիայի, Լիբիայի և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի շուրջ ծագած տարաձայնությունների պատճառով վերջին շրջանում պարբերաբար խնդիրներ են ունեցել։ Սակայն փետրվարին կողմերը հայտարարեցին երկկողմ հարաբերությունները կարգավորելուն ուղղված որոշակի քայլեր նախաձեռնելու մասին։

Մարտի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռուստակոնֆերանս է անցկացրել, որի ընթացքում կողմերը շեշտել են երկկողմ համագործակցության ոլորտում առկա «լուրջ նախադրյալները» և հաստատել, որ ցանկանում են համերաշխ գործել անվտանգության և այլ հարցերում։

Հեռուստակոնֆերանսից հետո Ֆրանսիայի խորհրդարանական նիստում ելույթ ունեցած լե Դրիանը հայտարարել է․ «Այլևս վիրավորանքներ չկան, հայտարարություններն ավելի վստահություն ներշնչող են»։ Նրա խոսքով՝ Թուրքիայի կողմից դրական ազդակներ են ստացվել ինչպես Միջերկրական ծովում հորատման աշխատանքների դադարեցման, այնպես էլ Թուրքիա-Հունաստան բանակցությունների վերսկսման վեաբերյալ։

Անդրադառնալով Լիբիայի, Իրաքի և Արցախի հիմնախնդիրներին՝ Ֆրանսիայի արտգործնախարարը ընդգծել է, որ հարաբերությունները խոցելի են, քանի որ տարաձայնությունների ցանկը շատ մեծ է, բայց մյուս կողմից, Ֆրանսիան Թուրքիայի հետ առողջ հարաբերություններ է ցանկանում։ Ֆրանսիացի պաշտոնյան, այնուամենայնիվ, շեշտել է, որ առայժմ միայն խոսքեր ու հայտարարություններ կան, մինչդեռ անհրաժեշտ են կոնկրետ քայլեր, որոնք էլ արդեն հնարավորություն կտան որոշակի գնահատականներ տալ։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս