X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

«RAN OIL»-ի մուտքը փոխում է մրցակցային կանոնները

Վառելիքի հայկական շուկան, որը վերջին տասնամյակների ընթացքում գտնվել է քաղաքական փոխկապակցված երեք խաղացողների ազդեցության տակ և, հետեւաբար, չուներ բնական գների միջավայր, դառնում է ավելի ճկուն և մրցունակ:

Վերջին օրերին ամբողջ հանրապետության բենզալցակայաններում մանրածախ գները ցույց տվեցին բազմազանության աննախադեպ պատկեր: «RAN OIL»-ի ցանցում «Ռեգուլյար» բենզինի մեկ լիտրի գինը 370 դրամ էր, մինչդեռ նույն ժամանակ  «SPS»- ի և «Flash»-ի կետերում`1 լիտրի արժեքը համապատասխանաբար 400 ու նույնիսկ 410 դրամ էր:

Անկախ դիտորդների կարծիքով, մանրածախ գների զգալի անկումը հնարավոր էր բացառապես «RAN OIL»- ի սեփականության կառուցվածքի փոփոխության պատճառով, որը վերջերս ձեռք բերեց «SIL Concern» ընկերությունը: Մեկնաբանելով գործարքը ՝ կոնցեռնի ներկայացուցիչ Աննա Մկրտչյանը նշեց, որ այն կնպաստի բենզինի ներմուծման և վաճառքի շուկայում մրցակցային միջավայրի ամրապնդմանը, ապրանքների որակի բարելավմանը և արդար գների միջավայրի ստեղծմանը: «Տնտեսական զարգացումը մրցակցության արդյունք է, ոչ թե հաստատված մենաշնորհների, ինչպես դա տեղի էր ունենում նախորդ տարիներին», – գրել է նա:

Շուկայի անկախ փորձագետների կարծիքով, երկար տարիներ մրցակցային գներ չեն եղել: Իրականությանը մոտ այնպիսի տպավորություն կար, որ շուկայի խաղացողների միջև գոյություն ունի «բենզինի մեկ գնի» շուրջ չբարձրաձայնված համաձայնություն, որը խիստ հակասում է շուկայի օրենքներին ու կոնյուկտուրային և անվերապահորեն վերահսկվում է քաղաքական մեթոդներով: Հիմա գների պահպանման այս կարծրացված համակարգը փաստորեն կոտրվել է:

 

 

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս