X
Մենք սոց. ցանցերում

Հնարավոր է` անհրաժեշտ լինի կտրուկ գործողություններ կատարել. Վազգեն Մանուկյան

«1996-ին մենք մտանք Ազգային ժողովի շենք, մեզ վրա կրակեցին, մենք ժողովրդին հանեցինք: Մենք նորից ենք այս շենք մտնելու, բայց այս անգամ ոստիկանները բացելու են դուռը, և մենք մտնելու ենք: Նույնկերպ ոստիկանները մեզ ուղեկցելու են նաև Կառավարության շենք»,- Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Նա հայտնեց, որ շաբաթ օրը կրկին հանրահավաք է լինելու, և հնարավոր է, ըստ նրա, իրավիճակը բերի նրան, որ անհրաժեշտ լինի կատարել կտրուկ գործողություններ:

«Մոտ 5000 երիտասարդ կա, հիասթափվում են, ասում են՝ գնանք, ջարդենք, էս շենքը, էն շենքը վերցնենք. սպասեք, ձեր կարիքը կարող է լինել, նաև կարող է դրա կարիքը չլինել»,- ասաց ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն:

Նմանատիպ Նյութեր