X
Մենք սոց. ցանցերում

Խնդրանքս է՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ ռեժիմի. Ավանեսյան

Կառավարության հետ հարցուպատասխանին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ մշտապես հետևում են միջազգային մասնագիտական կառույցների խորհրդատվություններին, և դիմակների կրումը՝ որպես շատ կարևոր կանխարգելիչ միջոցառում, դրանց շարքում է:

«Ճիշտ եք նկատում, որ լավ թվերը, որոշակի ցածր ցուցանիշները հանգստություն են առաջացրել բնակչության շրջանում, և շատերն այս պահին նույնքան հետևողականորեն չեն դնում դիմակները: Բայց մենք վերջին 2 շաբաթում տեսնում ենք հիվանդացության որոշակի աճ: Այսօր թեստավորված անձանց մեջ 14 տոկոս են եղել դրական թեստերը: Իմ խնդրանքն ու հորդորն է՝ վերադառնալ դիմակների կրման ավելի խիստ պահպանողական ռեժիմի, և փորձենք կանխարգելել քովիդի տարածումը»,- նշեց նախարարը:

Առողջապահության նախարարը տեղեկացրեց նաև, որ դիմակների կրումն օգնել է նաև գրիպի վիրուսի նվազեցմանը: Բոլոր սուր շնչառական հիվանդությունների մասով կա նվազում, ինչն ապացուցում է, որ ոչ միայն Քովիդ-19-ից, այլ նաև մյուս վարակներից դիմակները պաշտպանում են և կանխարգելում դրանց տարածումը:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս