X
Մենք սոց. ցանցերում

Իտալիայի խորհրդարանի հանձնաժողովը ԼՂ մասին փաստաթղթով կոչ է արել վերադարձնել բոլոր ռազմագերիներին

Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթղթին, որով կոչ է արվում անհապաղ վերադարձնել պատերազմի հետևանքով ռազմագերի դարձած բոլոր անձանց: «Արմենպրես»-ին այս մասին Հռոմից հայտնել է լրագրող Թալալ Խրայիսը:

Համապատասխան բանաձևը պատգամավորների պալատին ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Պյերո Ֆասինոն:

Ինչպես ասվում է բանաձևի տեքստում, այն կառավարությանը պարտավորեցնում է կոչ անել ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, խրախուսել կողմերին կառուցողական կերպով ձգտել նպաստել տարածքների ականազերծմանը՝ կոչ անելով նրանց՝ միմյանց տրամադրել ականապատ տարածքների քարտեզները:

Կառավարությանը կոչ է արվում նաև ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում և Եվրոպական միության համապատասխան հարթակներում աջակցել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ամբողջական կատարմանը:

Ըստ բանաձևի՝ Իտալիայի կառավարությունը նաև պետք է կոչ անի Մինսկի խմբի համանախագահին՝ աջակցելու կողմերի միջև բանակցություններին, որոնք միտված են տարածաշրջանում խնդրի վերջնական լուծմանը:

Նախատեսվում է, որ Իտալիայի կառավարությունը երկու երկրների հաշտեցման և բանակցությունների վերսկսման համար պետք է օգտագործի նրանց հետ առկա գերազանց հարաբերությունները:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս