X
Մենք սոց. ցանցերում

«Իսկանդերի» վերաբերյալ հայտարարության առնչությամբ բոլոր պարզաբանումները տրված են. Ավինյան

«Իսկանդերի» վերաբերյալ ամենատարբեր քննարկումներ են եղել արդեն, տրվել են պարզաբանումներ վարչապետի մամուլի խոսնակի կողմից, որը բավարարել է ռուսական կողմին և ավելացնելու այլևս բան չկա՝ հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ Նիկոլ Փաշինյանի փոխարեն պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին։

Վերջինս արձագանքեց՝ բոլորի համար ակնհայտ է, որ «Իսկանդերը» ռուսական ռազմարդյունաբերության հենասյունն է և, երբ ի լուր ամբողջ աշխարհի հայտարարվում է «Իսկանդերի» 10 տոկոսով պայթելու մասին, դա չէր կարող չառաջացնել շատ հասկանալի վրդովմունք Մոսկվայում, որովհետև այդ հայտարարությունը արվել է ոչ թե շարքային քաղաքական գործչի, այլ  «Իսկանդեր» ունեցող երկրի ղեկավարի կողմից, այն էլ պատերազմից հետո։

Պատգամավորը հետաքրքրվեց փոխվարչապետից՝ արդյո՞ք չի գտնում, որ անվտանգությանը վերաբերող հարցերում ավելի զգուշավոր և շրջահայաց պետք է լինել, հատկապես մեր երկրի համար այսպիսի շատ փխրուն, բախտորոշ և վճռական պահերին։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս