X
Մենք սոց. ցանցերում

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի դեսպանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեաս Զինոնոսը (նստավայրը՝ Մոսկվա):

Ընդգծելով Հայաստանի ու Կիպրոսի ավանդական բարեկամական հարաբերություններն ու պատմականորեն ձևավորված սերտ կապերը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրները համագործակցությունն առավել խորացնելու մեծ ներուժ ունեն: Նա վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումն ու ավանդը կունենա երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում:

Դեսպան Անդրեաս Զինոնոսը վստահեցրել է, որ ամեն ջանք կներդնի՝ երկու երկրների միջև բոլոր ոլորտներում հարաբերությունների խորացման ու զարգացման համար:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս