X
Մենք սոց. ցանցերում

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը ՀՀ նախագահին կոչ է անում հետքայլ չանել

«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմինը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՀՀ նախագահին՝ հետքայլ չանել:

«ԳՇ պետի ազատման հրամանի վերաբերյալ ՀՀ նախագահի երեկվա հայտարարությունից այսօր որոշ իրադարձություններից հետո բարձրացված աղմուկը վկայում է ընդդեմ ՀՀ պետականության, օրինականության և իրավիճակից դուրս գալու բացառապես սահմանադրական ճանապարհով հանգուցալուծում գտնելու համակարգված գործողությունների մասին։

Օգտվելով Սահմանադրության անկատարությունից և երկրի մայր օրենքը ենթարկելով կամայական, խիստ կողմնակալ վերլուծությունների՝ որոշ շրջանակներ փորձում են ճնշում գործադրել պետական ինստիտուտների, մասնավորապես՝ ՀՀ նախագահի վրա և արգելակել լարված իրավիճակի սահմանադրական և անցնցում հանգուցալուծումը։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է նման փորձերը և կոչ է անում պետության գլուխ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հավատարիմ մնալ ՀՀ պետական կարգի ու սահմանադրականության գերակայության սկզբունքներին, շարունակել գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության կայունության և ժողովրդավարական գործընթացների անշրջելիության»,- ասվում է հայտարարության մեջ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս