X
Մենք սոց. ցանցերում

Uncategorized @hy

Եթե Վանեցյանը կարող է «կարճ ճանապարհ» գտնել գերիների վերադարձի հարցում, ապա կառավարությունից կարող է լիազորություն պահանջել. Սոֆյա Հովսեփյան

Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կարծում է, որ գերիների հայրենադարձումն ամբողջ ազգին է վերաբերում, և յուրաքանչյուրը պետք է իր ջանքը ներդնի այս հարցում՝ լինի իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչ։

«Ես այլևս իշխանության ներսում չեմ, բայց առաջին օրից զբաղվում եմ գերիների հարցով, շարունակում եմ նույն կերպ, պարզապես չտեղեկացնելով այլևս քայլերիս մասին իշխանությանը, որովհետև հաշվետու չեմ։ Այսինքն՝ չեմ նայում էն հանգամանքին, որ ես իշխանություն չեմ և պարտավոր չեմ, որովհետև օր շուտ գերիների վերադարձն ամեն մեկիս խնդիրն է»,- ասաց տիկին Հովսեփյանը։

Ըստ պատգամավորի՝ եթե Վանեցյանը հայտարարություն է անում, որ կարող է գերիների վերադարձի հարցում օգտակար լինել, բայց իրեն իշխանություն է պետք, ապա ստացվում է, որ իշխանություն լինե՞լն է Արթուր Վանեցյանի համար գերխնդիր։

«Սա ընդամենը չմտածված կամ այդքան գրագիտություն չունեցող անձի մոտեցում է, որը ես չեմ հարգում»,- ընդգծեց անկախ պատգամավորը։

Հովսեփյանի խոսքով՝ եթե Արթուր Վանեցյանը ի վիճակի է «կարճ ճանապարհ գտնել» և Ռուսաստանում եղած կամ այլ «կապերով» հարցը լուծել, կարող է անձամբ կառավարությունից լիազորություն պահանջել։

«Չեմ ասում խնդրել, պահանջել, և էտ հարցը, աջակցության կարգով, հանուն գերիների և գերիների ընտանիքների, լուծել։ Եթե զուտ լծակի մասին է խոսքը, ես չեմ կարծում, թե իշխանությունը չի ունենա այն բարոյականությունը, որ եթե ինքը լիազորություններ ուզի զուտ գերիների հարցին աջակցելու համար, չտա։ Սա այն հարցն է, որ եթե երկուստեք մերժեն, ապա երկուսն էլ նույն կերպ են վերաբերում գերիների հարցին և, ընդամենը, զուտ քաղաքական շահարկումների են տանում  հարցը»,- ամփոփեց Սոֆյա Հովսեփյանը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս