X
Մենք սոց. ցանցերում

Նախագահը հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ:

Շարժման ղեկավարները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսակետները:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս