X
Մենք սոց. ցանցերում

 Իմքայլականների՝ «ագրեսիվ» հարցադրումների պատճառները ԲԴԽ նախագահին հայտնի չեն

Թեպետ այս երկու օրերի ընթացքում երկու անգամ «Իմ քայլի» պատգամավորները ակնարկեցին հրաժարական ներկայացնելու մասին, սակայն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տալու ցանկություն չունի։ Վերջինս լրագրողների հետ զրույցում  իշխող խմբակցության պատգամավորների հարցադրումները գնահատեց «առնվազն ագրեսիվ»։

Լրագրողի այն հարցին, թե ի՞նչն է ագրեսիվ հարցադրումների պատճառը, Վարդազարյանը պատասխանեց, որ նման վերաբերմունքի պատճառները իրեն հայտնի չեն։ ԲԴԽ նախագահը խուսափեց քաղաքական ճգնաժամին վերաբերող հարցերին պատասխանելուց, ասաց․

«Քաղաքականության հետ ես ոչ մի առնչություն չունեմ, հետևաբար քաղաքական բնույթի հարցերին ես չեմ կարող պատասխանել»։

Միևնույն ժամանակ Վարդազարյանն ավելացրեց, որ ներքաղաքական լարված իրավիճակից դուրս գալու ելքերը, որպես ՀՀ քաղաքացի, տեսնում է կլոր սեղանի շուրջ բանակցությունների միջոցով։

«Բանակցություններով ցանկացած խնդիր, ցանկացած ճգնաժամ լուծելի է»,- ընդգծեց դատական իշխանության ներկայացուցիչը։

Քրիստինե Հովսեփյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս